Ռուսական զորքերը մարտի 25-ին անօդաչուներով կրկին հարձակվել են Օդեսայի վրա։ Այդ մասին հայտնում է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է 2022 և 2023 թվականներին գերատեսչության կողմից Ուկրաինային ականանետային արկերի մատակարարման մասին լուրերը։
Եվրամիությունը ևս 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Համապատասխան որոշումը ԵՄ արտաքին գործերի խորհուրդն ընդունել է մարտի 18-ին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը՝ մարտի 15-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Яндекс»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը հեռացվել է ԵՄ պատժամիջոցների ցանկից։ Համապատասխան փոփոխությունները հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։
Ռուսական զորքերը մարտի 13-ի գիշերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզի վրա։ Մարզային իշխանությունները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին։ Ըստ առկա տվյալների՝ վնասվել է 30 բնակարան։
Ռուսական զորքերը մարտի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 37 հարվածային անօդաչու, С-300 զենիթահրթիռային համալիրի մեկ հրթիռ և Х-59 տեսակի ավիացիոն երկու հրթիռ են արձակել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի կնշանակի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։